ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.02.2019
Հայտարարություն

Սիրելի հայրենակիցներ, 
Բնապահպանության նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագծերի փաթեթը, որով 01.07.2019 թվականից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը և 01.01.2020 թվականից կսահմանվի հատուկ հարկ։ Փաթեթին կարող եք ծանոթանալ e-draft.am հարթակում՝ հետևյալ հղումով https://www.e-draft.am/projects/1524:
   Ըստ նախնական հետազոտության, այս միջոցառումը կբերի տոպրակների օգտագործման կտրուկ նվազեցմանը, իսկ 2022-ին նրանց վաճառքը Հայաստանում կարգելվի։
   Մարտի 5-ին ժամը 17։00-ին բնապահպանության նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիպում բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ օրենքի նախագծերի փաթեթը քննարկելու նպատակով։
Քննարկմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել 011-818-559 հեռախոսահամարով՝ մինչև 05․03․2019թ․ ժամը 13։00-ը։
#SayNoToPlastic

Նյութեր