ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.09.2018
Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի կունենան տոնական միջոցառումներ

Հայտարարություն

Անկախության 27-ամյակը նշելու նպատակով Հայաստանի բնության պետական թանգարանում սեպտեմբերի 26-ին ժամը 14:00-ին տեղի կունենան տոնական միջոցառումներ: Կնշվի անկախության տարեդարձը և թանգարանի առաջին սրահի վերաբացումը:
Անցկացվելիք միջոցառումներին կմասնակցեն  Ա.Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի սաները, ազատամարտիկների կանանց միության նախագահ Աիդա Սերոբյանը, գեներալ լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը և մի շարք ՀՀ նկարիչների միության անդամներ, գեղանկարիչներ, ինչպես նաև թանգարանի բարերար Լևոն Ահարոնյանը:
Թանգարանում կբացվի «Բնության ներշնչանք» խորագիրը կրող ցուցահանդես:
Հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 34, հեռ՝ 011542516