ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.09.2018
Հայաստան է ժամանել միջազգային "Էլարդ Գրուպ" փորձագետների խումբը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի անկախ փորձաքննություն իրականացնելու նպատակով

   Ինչպես հայտարարել էր բնապահապանության նախարարն, այդ պաշտոնում իր աշխատանքային 100 օրվա գործունեությունը ամփոփելու նպատակով անցկացված մամուլի ասուլիսում՝ Հայաստան են ժամանել միջազգային փորձագետներն՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքավայրի շահագործման անկախ ուսումնասիրություն իրականացնելու նապատակով։ Բնապահպանության նախարարությունը հրավիրում է Շահագրգիռ բոլոր  հասարակական կազմակերպություններին՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ին ժամը 17։00-18։30 փորձագետների խմբի հետ հանդիպման։
Հասցե՝ հանրապետության հրապարակ, կառավարական 3-րդ շենք, 5-րդ հարկ, խորհրդակցությունների դահլիճ։
Հանդիպմանը մասնակցել ցանկացողներին խնդրվում է գրանցվել մինչև սեպտեմբերի 20-ը, ժամը 15։00-ն՝ 011-818-559 հեռախոսահամարով։