ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.08.2018
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հայտարարում է մրցույթ Կանաչ Կլիմա Հիմնադրամի «Պատրաստվածության աջակցության» դրամաշնորհի շրջանակներում կազմակերպության ընտրության նպատակով

Կանաչ կլիմա հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) հիմնադրվել է 2015 թվականին, որպես ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ֆինանսական մեխանիզմի գործող կառույց և հանդիսանում է  կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության մեխանիզմների ֆինանսավորման հիմնական մարմինը: Հիմնադրամի ֆինանսական միջոցները  հասանելի դառնալու համար ազգային կարողությունները և մեխանիզմները պետք է համապատասխանեն Հիմնադրամի պահանջներին, միևնույն ժամանակ հարմարեցնելով դրանք երկրի պլանավորման, բյուջետավորման, ֆինանսավորման, հաշվետվողականության և գնահատման մեխանիզմների հետ: Հիմնադրամը «Պատրաստվածության աջակցություն» ծրագրի շրջանակներում աջակցում է Հայաստանի Ազգային Լիազորված մարմնին (ԱԼՄ-ին)` ՀՀ բնապահպանության նախարարությանը, որի նպատակն է հզորացնել ԱԼՄ-ի կարողությունները, ստեղծել Հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցության համակարգ, նպաստել Հիմնադրամի, ԱԼՄ-ի և այլ նախարարությունների միջև արդյունավետ համագործակցությանը, օժանդակել ԱԼՄ-ին՝ համապատասխան իրավական ակտերի մշակման հարցերում և այլն: Մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպությունը պետք է օժանդակի ԱԼՄ-ին՝ այդ խնդիրների լուծման նպատակով:
Մրցույթի մանրամասները հասանելի են հետևյալ հղմամբ.
https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=4052463
(Հրապարակված է 2018-08-24 21:26:00-ից մինչեւ 2018-09-07 11:00:00 ժամը ներառյալ)