ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.08.2018
Մշակվում է Լոռու մարզի Գոգարանի համայնքապետարանի՝ հեռագնա արոտավայրերի ջրարբիացման նպատակով համայնքի վարչական տարածքի <<Քոլագիրան>> կոչվող ջրաղբյուրից 0.4 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

    ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է  Լոռու մարզի Գոգարանի համայնքապետարանի՝ հեռագնա արոտավայրերի ջրարբիացման նպատակով համայնքի վարչական տարածքի <<Քոլագիրան>> կոչվող ջրաղբյուրից 0.4 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2018 թվականի օգոստոսի 14-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,    5-րդ հարկ, 541 սենյակ:

                      ՀՀ բնապահպանության նախարարություն