ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.03.2018
Մշակվում է <<Տիգրան Հովհաննիսյան>> Ա/Ձ-ի ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքի վարչական տարածքում ձկնաբուծական նպատակով <<Կապույտ լիճ>> կոչվող ջրաղբյուրից ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

    ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և . N218-Ն որոշումների պահանջների համաձայն,  մշակվում  է  <<Տիգրան Հովհաննիսյան>> Ա/Ձ-ի ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքի վարչական տարածքում ձկնաբուծական   նպատակով <<Կապույտ լիճ>> կոչվող ջրաղբյուրից՝ մակերևութային ֆիլտրված ջրերից՝    75.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2018 թվականի մարտի  29-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,    5-րդ հարկ, 541 սենյակ:

ՀՀ բնապահպանության նախարարություն