ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.02.2017
Մշակվում է ոռոգման նպատակով <<Արարատ>> ՋՕԸ-ի` համայնքների 4880.0 հա հողատարածքի ոռոգման համար ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և . N218-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է ոռոգման նպատակով <<Արարատ>> ՋՕԸ-ի՝ Լուսառատ – 16.88 լ/վրկ, Ոսկետափ- 242.78 լ/վրկ, Այգավան-322.25 լ/վրկ, Ավշար-239.78 լ/վրկ, Արարատ –282.63 լ/վրկ և Սուրենավան -89.79 լ/վրկ ջրաքանակներով համայնքներում խորքային հորերից 1090.0 հա հողատարածքի ստորերկրյա ջրառի, ինչպես նաև ջրհան կայաններից մակերևութային ջրառի՝ Լուսառատ – 428.15 լ/վրկ, Ոսկետափ- 456.56 լ/վրկ, Եղեգնավան-328.75 լ/վրկ, Այգավան-360.63 լ/վրկ, Ավշար-388.82 լ/վրկ, Նոյակերտ-469.86 լ/վրկ և 148.41 լ/վրկ, Արարատ –353.33 լ/վրկ և 181.07 լ/վրկ, Արմաշ-485.27 լ/վրկ և 275.28 լ/վրկ, Սուրենավան -582.99 լ/վրկ և 211.23 լ/վրկ, Երասխ-421.47 լ/վրկ և Պ. Սևակ- 229.15 լ/վրկ ջրաքանակներով համայնքների 4880.0 հա հողատարածքի ոռոգման համար ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը:

Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքնեին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):

Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2017 թվականի փետրվարի 9-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

ՀՀ բնապահպանության նախարարություն