ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.12.2016
“Էներգոտեխնիկա”“ ՍՊԸ-ի կողմից ՀՀ Շիրակի մարզի Կապս համայնքի վարչական տարածքում ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով՝ “Ղազանչի-Գյումրի”-1 և “Ղազանչի-Գյումրի”-2 ջրատարների վրա՝ յուրաքանչյուրը 450.0 լ/վրկ ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217-Ն և N 218-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է “Էներգոտեխնիկա”“ ՍՊԸ-ի կողմից ՀՀ Շիրակի մարզի Կապս համայնքի վարչական տարածքում ՓՀԷԿ-ի կառուցման նպատակով՝ “Ղազանչի-Գյումրի”-1 և “Ղազանչի-Գյումրի”-2 ջրատարների վրա՝ յուրաքանչյուրը 450.0 լ/վրկ ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17- ից - 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն` Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկլայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա_2016թ. դեկտեմբերի 23 -ին_ժամը_1600 - ին Կառավարական 3-րդ (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

 

ՀՀ Բնապահպանության նախարարություն