ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.11.2016
“Բենսոն” ՍՊԸ-ի կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Գոմք համայնքի վարչական տարածքում Արփա գետի Կապույտ վտակի վրա գտնվող լճակից՝ 40.0 լ/վրկ ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217-Ն և N 218-Ն որոշումների պահանջների համաձայն, մշակվում է “Բենսոն” ՍՊԸ-ի կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Գոմք համայնքի վարչական տարածքում Արփա գետի Կապույտ վտակի վրա գտնվող լճակից՝ 40.0 լ/վրկ ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17- ից - 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն` Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկլայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա_2016թ. նոյեմբերի 16 -ին_ժամը_1600 - ին Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
ՀՀ բնապահպանության նախարարություն