ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.09.2016
Անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում Բնության պետական թանգարանում

ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի բնության պետական թանգարանում ս/թ սեպտեմբերի 27-ին ժ. 16:00-ին տեղի կունենա միջոցառում նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Միջոցառման շրջանակներում ներկայացվելու է ճարտարապետ Տիգրան Չոբանյանի նկարների` «Հայաստանի 25 ոսկեզօծ աշուն» խորագրով ցուցահանդեսը: Երկրորդ բաժնում հանդես կգա Գագիկ Գինոսյանի «Կարին» ազգային երգի- պարի համույթը:

Ելույթի խոսքով հանդես կգա ավանդական ՈՒՇՈՒ-ի ֆեդերացիայի նախագահը, որից հետո տեղի կունենա մարտարվեստի ցուցադրություն, այնուհետև` հանդիպում երկու սերունդների հետ (Արցախյան պատերազմի մասնակիցներ և կուրսանտներ):

Միջոցառման ավարտին հյուրասիրություն:

<<Հայաստանի բնության պետական թանգարան>> ՊՈԱԿ /ք.Երևան,Տիգրան Մեծի34/ հեռ. 011- 54-25-16