ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.07.2022
Մշակվում է «Աշնաղ» ՍՊԸ-ի՝ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 0.42 լ/վ նոր ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Աշնաղ» ՍՊԸ-ի՝ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 0.42 լ/վ նոր ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից –18- ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 18-ին, ժամը 16։00 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն