ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.07.2022
Մշակվում է Անդրանիկ Ելինյանի՝ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի գյուղի վարչական տարածքում «Վարդապետի» կոչվող աղբյուրից 1.766 լ/վ ջրաքանակով ջրառ իրականացնելու համար ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Անդրանիկ Ելինյանի՝ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի գյուղի վարչական տարածքում գործող հանգստի գոտու՝ հյուրատան խմելու-կենցաղային և 0.8 հա գյուղատնտեսական/ոռոգում նպատակով «Վարդապետի» կոչվող աղբյուրից 1.766 լ/վ ջրաքանակով ջրառ իրականացնելու համար ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2022 թվականի օգոստոսի 1-ին, ժամը 16։00 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն