ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.07.2023
Մշակվում է «Ջրառ» ՓԲԸ-ի կողմից նոր ջրօգտագործման թույլտվության ստացման նախագծերը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Ջրառ» ՓԲԸ-ի կողմից գյուղատնտեսական /ոռոգում/ նպատակով Ապարանի ջրամբարից՝ 1619.78լ/վ (2648հա), Երևանյան լճի հիդրոհանգույցից՝ 801 լ/վ (1592հա), Մխչյանի պ/կ-ից և Ազատի ջրամբարից սնվող դոտացիոն ջրանցքից՝ 11183լ/վ (18135հա), Ակնալճի ջրհան կայանից՝ 1535 լ/վ (2685հա), Ազատի ջրամբարից՝ 2076լ/վ, (1946հա) Ստորին Հրազդան ջրանցքից՝ 11974լ/վ (9913հա) և Զանգակատան ջրամբարից՝ 154.37լ/վ (360հա) նոր ջրօգտագործման թույլտվության ստացման նախագծերը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2023 թվականի հուլիսի 19-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն