ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.02.2021
Հրավիրում ենք հասարակական սեկտորի, ոլորտով հետաքրքրված կառույցների և անհատների ուշադրությունը

«ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» (EU4Environment) ծրագրի «Ոլորտային ներդրումների պլանավորում և ծախսերի ու օգուտների համեմատական վերլուծություն» 1.2 բաղադրիչի շրջանակներում Շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպում է «Հայաստանի Հանրապետությունում փաթեթավորման թափոնների դեպոզիտային (կանխավճարի) վերադարձման համակարգի (ԴՎՀ) ներդրման հնարավորությունները» խորագրով առցանց խորհրդատվական աշխատաժողով, որը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 11-ին, ժամը 10:30-ին Zoom առցանց հարթակի միջոցով։ Կից ներկայացված է աշխատաժողովի օրակարգը։ Առցանց աշխատաժողովի նպատակն է ներկայացնել ԵՄ-ի լավագույն փորձը, մասնավորապես` Լիտվայի հաջողված մոդելը փաթեթավորման թափոնների հավաքման համար, և քննարկել լավագույն տարբերակները Հայաստանում փաթեթավորման թափոնների ԴՎՀ-ի ներդրման համար: Առցանց խորհրդատվական աշխատաժողովին մասնակցությամբ հետաքրքրված անհատները, կազմակերպությունների, հասարակական սեկտորի ներկայացուցիչները կարող են զանգահարել +37411 818 508 հեռախոսահամարով կամ ուղարկել իրենց թեկնածությունը interproject@env.am , interproject.env@yahoo.com  էլ. փոստին մինչև սույն թվականի փետրվարի 8-ը: