ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.06.2024
Մշակվում «Գեղարքունիք» ՋՕԸ-ի՝ Գեղարունիքի մարզում ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Գեղարքունիք» ՋՕԸ-ի՝ Գեղարունիքի մարզի Գավառ համայնքի Գավառ/388,0 հա/, Գանձակ/180,0 հա/, Գեղարքունիք/120,0 հա/, Լանջաղբյուր/171,0 հա/, Նորատուս/80,0 հա/ և Սարուխան/260,0 հա/ գյուղերի վարչական տարածքներում գյուղատնտեսական /ոռոգում / նպատակով համապատասխանաբար՝ Գավառագետ՝ Հացառատի պոմպակայանով 150.5 լ/վ, Արծվաքարի թիվ 1 պոմպակայանով 31.3 լ/վ, Արծվաքարի թիվ 2 պոմպակայանով 31.3 լ/վ, ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 11.11 լ/վ, 100.2 լ/վ, Գավառագետի Գեղարքունիք վտակ՝ Գեղարքունիքի թիվ 1 ջրամբարից 17.4 լ/վ, Գեղարքունիքի թիվ 2 ջրամբարից 52.1 լ/վ, Լանջաղբյուրի թիվ 1 ջրամբարից 23.1 լ/վ, ստորերկրյա ջրային ռեսուրսից` 72.8 լ/վ, Գավառագետ՝ Նորատուսի պոմպակայան 28.9 լ/վ, ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 16.7 լ/վ, Գռիձորի առվից՝ 57.9 լ/վ, Սարուխանի պոմպակայանով (ինքնահոս առու) 31.3 լ/վ, ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 55.5 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2024 թվականի հունիսի 17-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն