ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.09.2022
Մշակվում է Արարատի մարզի Մասիս համայնքի Հովտաշատ գյուղի վարչական տարածքում ԱՁ Արտյոմ Թորոսյանի կողմից ձկնաբուծական նպատակով "Կոլեկտոր 3 կոլեկտոր 4" դրենաժային համակարգից 130,0լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

 Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Արարատի մարզի Մասիս համայնքի Հովտաշատ գյուղի վարչական տարածքում ԱՁ Արտյոմ Թորոսյանի կողմից ձկնաբուծական նպատակով Կոլեկտոր 3 կոլեկտոր 4 դրենաժային համակարգից 130,0լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2022 թվականի սեպտեմբերի 26-ին,   ժամը  1600-ին,   Կառավարական  3-րդ տուն,  5-րդ  հարկ, 541 սենյակում:

Շրջակա միջավայրի նախարարություն