ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.09.2022
Մշակվում է «Էջմիածին» ՋՕԸ-ի հողատարածքների ոռոգման նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսներից նոր ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է «Էջմիածին» ՋՕԸ-ի՝ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի՝ 400.1 հա, Ֆերիկ գյուղի՝ 125.6հա,Հովտամեջ գյուղի՝ 146.6հա, Գեղարոտ գյուղի՝ 259.7,Ծաղկալանջ՝ 184.1 հա, Մրգաստան՝ 95.7 հա,Ծիածան՝ 123.1 հա, Արշալույս գյուղի՝ 419.8 հա, Հայթաղ՝240.6 հա, Արագած գյուղի՝ 331.4 հա և Ծաղկունք գյուղի՝ 112.9 հա հողատարածքների ոռոգման նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսներից՝ համապատասխանաբար՝474.3լ/վ, 141.3լ/վ, 113.0լ/վ, 238.9լ/վ, 179.1լ/վ, 78.5լ/վ, 76.5լ/վ, 469.5լ/վ, 213.8լ/վ, 277.5լ/վ, 84.0լ/վ նոր ջրօգտագործման թույլտվության ստացման  նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա   2022 թվականի հոկտեմբերի 3-ին,  ժամը  1600-ին,   Կառավարական  3-րդ տուն,  5-րդ  հարկ, 541 սենյակում:

Շրջակա միջավայրի նախարարություն