ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.09.2022
Մշակվում է Արտյոմ Պողոսյանի՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղարդ գյուղի վարչական տարածքում 20.0 հա գյուղատնտեսական/ոռոգում նպատակով մեկ նոր խորքային հորից 11.0 լ/վ ջրաքանակով ջրառ իրականացնելու համար ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության  ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Արտյոմ Պողոսյանի՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղարդ գյուղի վարչական տարածքում 20.0 հա  գյուղատնտեսական/ոռոգում նպատակով մեկ նոր խորքային հորից 11.0 լ/վ ջրաքանակով ջրառ իրականացնելու համար ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա  2022 թվականի  սեպտեմբերի  20-ին,  ժամը  1600-ին,   Կառավարական  3-րդ տուն,  5-րդ  հարկ, 541 սենյակում:

Շրջակա միջավայրի նախարարություն