ՊԱՐԻԼՅԱԿԱԶԳԻՆԵՐ
  Պարիլյակ բարձր

 

EN B 1 ab(i,ii,iii,v) + 2 ab(i,ii,iii,v)

Կատեգորիա: Վտանգված տեսակ է: Հայտնի է մեկ ֆլորստիկական շրջանում: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 քառ. կմ–ից պակաս է: Աճում է անտառային գոտում, որը ենթարկվում է մարդածին զգալի ճնշման: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 4 կարգավիճակով՝ անորոշ տեսակ: CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն: Փաթաթվող կամ սողացող երկտուն թուփ՝ մերկ փշոտ ցողուններով: Կոճղարմատը՝ ամուր, երկար, սողացող: Տերևները՝ հերթադիր, լայն ձվաձև, վերին մասում՝ սրացած, ցանցաջիղ, կոթերը՝ 1–1,5 սմ երկարության, հիմքի մոտ երկու ոլորված բեղիկներով: Ծաղիկները՝ կանաչավուն, հավաքված կիսահովանոցներում՝ 4–10–ական: Հատապտուղը՝ կարմիր, գնդաձև:

Տարածում: Հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում (Այրում, Նոյեմբերյան, Բերդ, Իջևան, Այգեհովիտ, Ախթալա): EOO 360 քառ. կմ է, AOO՝ 20 քառ. կմ, լոկալիտետները՝ 5: Ընդհանուր տարածումը ընդգրկում է Նախակովկասը, Դաղստանը, Արևմտյան, Հարավարևմտյան, Կենտրոնական, Արևելյան Անդրկովկասը, միջերկրածովյան ավազանը, Ղրիմը, Անատոլիան, Սիրիան և Հյուսիսային Իրանը:

Կենսաբանական, էկոլոգիական և ֆիտոցենոլոգիական առանձնահատկություններ: Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 500–1000 մ բարձրությունների վրա, խոնավ անտառներում, գետերի երկարությամբ: Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիս–օգոստոսին:

Սահմանափակող գործոններ: Սահմանափակ տարածման և բնակության շրջաններ:

Պահպանության միջոցառումներ: Պահպանության գործողու­թյուններ չեն իրականացվում: Անհրաժեշտ է իրականացնել պոպուլյացիայի վիճակի մոնիթորինգ:

 
© www.agaclar.net

© Web design by Margarita Bazukyan

Սկզբնաղբյուրներր

Թամանյան Կ.Գ., 2001; Մորդակ Ե.Վ., 2006

Կազմող` Կ. Գ. Թամանյան