Սևանա լճում 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների փոխհամաձայնեցված ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն
Շրջակա միջավայրի նախարարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ոստիկանության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Գեղարքունիքի մարզպետարանի, Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված համատեղ համալիր միջոցառումների արդյունքում 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ՝
- 2022 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ Սևանա լճում համատեղ միջոցառումների արդյունքում արձանագրվել է 15 իրավախախտում, հայտնաբերվել և լճից դուրս են բերվել 174 տիրազուրկ ձկնորսական ցանցեր, 95 խեցգետնաորսիչ և 3 լողամիջոց,
-Մարզերում և Երևան քաղաքում իրականացվել է 1399 ստուգում,
- Հայտնաբերվել է ապօրինի որսի, վաճառքի և տեղափոխման 56 դեպք,
-Առգրավվել է 1143.8 կգ սիգ ձուկ և 10.3 կգ ձկնկիթ,
-Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 385 հոդվածի՝ պատրաստվել է 1 նյութ, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 89 հոդվածի՝ 20 նյութ, 1126 հոդվածի՝ 1 նյութ։
