ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.10.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է «ԱՊՐԻ 2022 Աշնանային քննարկումներ. պատմական որոշումների առջև» համաժողովին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է «ԱՊՐԻ 2022 Աշնանային քննարկումներ. պատմական որոշումների առջև» համաժողովին
«ԱՊՐԻ Արմենիա» կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի կողմից կազմակերպված «ԱՊՐԻ 2022 Աշնանային քննարկումներ. պատմական որոշումների առջև» համաժողովի նպատակն է մեկտեղել մտածողների աշխարհի տարբեր կետերից կենսական կարևորություն ունեցող քննարկումների շուրջ, որոնք վերաբերում  են բազմաթիվ հարցերի՝ սկսած աշխարհաքաղաքականությունից և անվտանգությանից մինչև ճգնաժամային առաջնորդություն և ազգային զարգացում։
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 92-րդ Ընդհանուր ժողովի շրջանակներում կազմակերպված համաժողովի բանախոսներն ու  մասնակիցներն անդրադարձել են այնպիսի խնդիրների, որոնք վերաբերում են ազգային բարեկեցությանը, շրջակա միջավայրի կայունությանը, ինչպես նաև համաշխարհային իրադարձությունների ազդեցությանը տարածաշրջանային գործընթացների վրա։ 
Մասնակիցների շարքերում էին Հայաստանի հանրային և մասնավոր հատվածի, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, աշխարհի տարբեր կետերից ժամանած ՀԲԸՄ անդամներ։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր խոսքում անդրադարձել է ոլորտում կառավարության առաջնահերթություններին և շրջակա միջավայրի պահպանությանն ու կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի իրականացմանը։