ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.11.2022
Քննարկվել են Հայաստանում հին և նոր կառուցվող շենքերի էներգետիկ սերտիֆիկացման հետ կապված հարցերը

Այսօր Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ԾԻԳ-ի «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» United Nations Development Programme - UNDP / Green Climate Fund ծրագրի «Շենքերի ոլորտում ՉՀՀ (Չափողականության, հաշվետվայնության ու հավաստագրման) համակարգի ստեղծում և գիտելիքների կառավարում» բաղադրիչի շրջանակներում տեղի ունեցավ  ՉՀՀ համակարգի ստեղծում և Շենքերի էներգետիկ բնութագրերի (ՇԷԲ) սերտիֆիկատի ձևանմուշի մշակման թեմայով սեմինար։
Սեմինարին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, «ԲԾԻԳ» ՊՀ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը, միջազգային փորձագետներ Ստանիսլավ Անդրեևը և Ալեքսանդր Ստանկովը, պետական կառույցների ներկայացուցիչներ, էներգետիկ ոլորտով հետաքրքրված մասնագետներ։
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում հին և նոր կառուցվող շենքերի էներգետիկ սերտիֆիկացման հետ կապված հարցեր։ 
Իրենց ելույթների ընթացքում միջազգային փորձագետները ներկայացրել են Բուլղարրիայի օրինակը և կարևորեցին առաջիկա գործողությունները սերտիֆիկացման գործընթացի համակարգման, մասնագետների վերապատրաստման, առկա սերտիֆիկատների համապատասխանեցման և այլ հարցերի համատեքստում։ 
Ներկայացվել է նաև միջազգային փորձագետների կողմից մշակված Էներգաարդյունավետության սերտիֆիկատի նոր ձևանմուշը։