ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.10.2012
Հոկտեմբերի 9-ին Խոսրով-Խաչաձոր տեղամասերի սահմանագծի վրա նկատվել է կայծակահարությունից ծխացող գիհու ծառ` իր բնի շրջագծի խոտածածկ տարածքով:

Ս/թ հոկտեմբերի 9-ին ժամը 1000-ի սահմաններւոմ ՊՈԱԿ հրշեջ ծառայության հերթական շրջագայության ժամանակ Խոսրով-Խաչաձոր տեղամասերի սահմանագծի վրա նկատվել է կայծակահարությունից ծխացող գիհու մեկ ծառ` իր բնի շրջագծի խոտածածկ տարածքով: Անմիջապես ահազանգվել է հերթապահություն իրականացնող անձնակազմին, և վերջիններս սեփական ուժերով և միջոցներով սկսել են հրդեհաշիջման աշխատանքները: Հրդեհամարման աշխատակիցներին օգնության են եկել մյուս երեք տեղամասերի անձնակազմը և ՊՈԱԿ-ի այդ օրվա աշխատանքներից ազատ մյուս աշխատակիցները: Մարման աշխատանքներին մասնակցել են նաև Վայրի բնություն և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամ հասարակական կազմակերպության 20 անդամներ: Ուժգնացող քամին նպաստել է հրդեհի արագ տարածմանը այդ իսկ պատճառով 1145 ահազանգվել է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային: 1220 ից հրդեհամարման աշխատանքներին մասնակցել են Արարատի մարզային և Վեդի քաղաքի հրշեջ խմբերը: Համատեղ կատարված աշխատանքների շնորհիվ այրումից զերծ է մնացել ծառածածկ տարածքները, սակայն այրվեց 7-8 հա խոտածածկ տարածք: