
Համակարգում է․
ա. ֆինանսատնտեսական վարչություն,
բ. քարտուղարություն,
գ. մարդկային ռեսուրսների կառավարման բաժին:
Հեռ. (+374 11) 818-520
Էլ. հասցե. g.gulyan@env.am
Պաշտոնը ստանձնել է 2020թ. սեպտեմբերի 16-ից
Կենսագրական տվյալներ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
ծնվել է 1978 թ. փետրվարի 22-ին քաղաք Աբովյանում
Կրթություն
1984-1994թթ. Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոց
1994-1999թթ. Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան. Ֆինանսա-հաշվապահական ֆակուլտետ` «Հաշվապահական հաշվառում և Աուդիտ» բաժին:
Աշխատանքային գործունեություն
Նոյեմբեր 2001- հուլիս 2003թթ. Աբովյանի քաղաքապետարան՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետ:
Հուլիս 2003 - հունվար 2005թթ. Աբովյանի քաղաքապետարան՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ:
Հունվար 2005 -ապրիլ 2012թթ. Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ:
Ապրիլ 2012 - հոկտեմբեր 2014 թթ. Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ ֆինանսատնտեսագիտական բաժնի հաշվապահ:
Դեկտեմբեր 2013 - նոյեմբեր 2017թթ. «Ջեյ Սի Էյ» Հայաստանի Ոսկերչական ընկերություն ՓԲԸ /արտադրություն/ գլխավոր հաշվապահ՝ համատեղության կարգով:
Հոկտեմբեր 2014 -օգոստոս 2018 թթ. Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ՝ տնօրենի տեղակալ:
2018 թ-ի օգոստոսի 9-ից 2020թ.-ի սեպտեմբերի 15-ը ՀՀ Կոտայքի մարզպետարանի Ֆինանսական և Սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ:
2020 թ-ի սեպտեմբերի 16-ից ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար։
Այլ տվյալներ
1999-2001թթ. ՀՀ Զինված Ուժեր՝ դասակի հրամանատար (պարտադիր զինվորական ծառայություն):
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք որդի: