ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.09.2022
«Լաքշրի ապարտամենտ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ.Ուլնեցու փողոց 56/14 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքերի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2022թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում /հասցե՝ փ. Դավիթ Անհաղթ, հ. 56/14/ տեղի կունենա  «Լաքշրի ապարտամենտ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ.Ուլնեցու փողոց 56/14 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքերի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: