ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.12.2016
Կամոյի դացիտային տուֆի հանքավայրի ընդլայնման արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2016թ. դեկտեմբերի 28-ին ժամը 12:00-ին ՀՀ Շիրակի մարզի Կառնուտի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Վարդան Աղբյուրե ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Շիրակի մարզի Կամոյի դացիտային տուֆի հանքավայրի ընդլայնման արդյունահանման նախնական գնահատման հայտի որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Կառնուտի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218: