ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.09.2013
Ս.թ սեպտեմբերի 13-ին տեղի կունենան Արթիկի տուֆի հանքավայրի հարավային տեղամասի շահագործման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ

Ս.թ սեպտեմբերի 13-ին ժամը 12.00-ին ք. ՀՀ Շիրակի մարզի Պեմզաշենի գյուղապետարանում տեղի կունենան «Գրիգոր» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արթիկի տուֆի հանքավայրի հարավային տեղամասի շահագործման նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ:

Նախագծային փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս29, ՀՀ Շիրակի մարզի Պեմզաշենի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 094-90-00-40: