ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.04.2022
Ապրիլի 30-ին միացի՛ր Համապետական շաբաթօրյակին․ շրջակա միջավայրի մաքրությունը սկսվում է քո բակից

Ապրիլի 30-ին միացի՛ր Համապետական շաբաթօրյակին․ շրջակա միջավայրի մաքրությունը սկսվում է քո բակից
Հաշվի առնելով ձմռան ամիսներին եղանակային պայմաններից բխող աղբահանության դժվարությունները և որպես դրանց հետևանք ձնհալից հետո հանրապետության ողջ տարածքում հնարավոր աղտոտվածությունը` 2022 թվականի ապրիլի 30-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ամբողջ հանրապետության տարածքում կիրականացվի շաբաթօրյակ։
Շրջակա միջավայրի վիճակը կենսական նշանակություն ունի մեր երկրի զարգացման համար, մասնավորապես՝ բնապահպանական, սոցիալական, կրթական, զբոսաշրջային ու տնտեսական տեսանկյուններից:
Շրջակա միջավայրի նախարարությունը քաղաքացիներին հորդորում և կոչ է անում ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ կարևորելով դրա մաքրությունը։ 
Եկե՛ք յուրաքանչյուրս մեր լուման ներդնենք Հայաստանի բնապահպանական իրավիճակի բարելավման գործում, միացե՛ք, միասին մաքրենք մեր բակը, համայքնը, շրջակա միջավայրը։
Շաբաթօրյակին մասնակից կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, նախաձեռնող քաղաքացիական խմբերին խնդրում ենք իրենց մասնակցության մասին նախապես տեղեկացնել Բնության հատուկ պահպանվող տարածքների պատասխանատուներին՝ աշխատանքները պլանավորելու և առավել համակարգված իրականացնելու համար։
Ստորև տրամադրում ենք պատասխանատու անձանց կոնտակտային տվյալները՝

  • «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ, Տնտեսական սպասարկման բաժնի ղեկավար Ջիվան Սիմոնյան- (0261) 24044
    Արագ արձագանքման բաժնի ղեկավար, Պողոս Մարտիրոսյան- (0261) 24044
  • «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ, տնօրենի տեղակալ Արտակ Ֆազրադյան - 093 407 090
  • «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ, Գիտության, մոնիթորինգի և զբոսաշրջության բաժնի պետ Ռոբերտ Ալիխանյան – (0268) 24933
  • «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ, տնօրեն Արման Մկրտչյան- (0285) 20064,
    Գիտության և զբոսաշրջության բաժնի պետ-կենսաբազմազանության մոնիթորինգի մասնագետ Հարութ Աղաթելյան- (0285) 20064
  •  «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ, տնօրենի տեղակալ, տնօրենի պարտականությունները կատարող Արտակ Մխիթարյան – (0234) 21352
  • «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ, Կազմակերպության պահպանության բաժնի արագ արձագանքման խմբի տեսուչ Արման Սիմոնյան – 010 688204
  •  ՇՄՆ Անտառային կոմիտե, Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սերգո Աթանեսյան – 010 651738