ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.07.2021
Մշակվում  է «Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ-ի՝ Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնքի վարչական տարածքում ձկնաբուծական նպատակով գրունտային ջրերից 60,0 լ/վ ջրաքանակով ջրառի  ջրօգտագործման  թույլտվության ստացման   նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի  նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է «Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ-ի՝ Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնքի վարչական տարածքում ձկնաբուծական նպատակով գրունտային ջրերից 60,0 լ/վ ջրաքանակով ջրառի  ջրօգտագործման  թույլտվության ստացման   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա 2021 թվականի հուլիսի 12-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:

 

Շրջակա միջավայրի նախարարություն