ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.07.2021
Մրցույթ երկրագիտության բնագավառում նոր հայտերի ընդունման վերաբերյալ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) երկրագիտության միջազգային ծրագիրը հայտարարել է երկրագիտության բնագավառում նոր հայտերի ընդունման մրցույթ: Հետաքրքրված գիտահետազոտական ինստիտուտները կարող են ներկայացնել ծրագրային հայտերի նախագծերը (ծրագրային հայտերի ձևը կցվում է/ ծրագրային հայտերի ձևը կարելի է գտնել ներքոնշյալ հղմամբ) Շրջակա միջավայրի նախարարություն մինչև սույն թվականի հուլիսի 20-ը հետևյալ էլ. փոստերին՝ n.hakobyan@env.am և interproject@env.am:
 Ծրագրային հայտերի վերջնականացման համար, անհրաժեշտության դեպքում, կանցկացվեն քննարկումներ հայտ ներկայացրած ինստիտուտների ներկայացուցիչների հետ: