ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.12.2021
Մշակվում է Լոռու մարզի Յաղդան համայնքի վարչական տարածքում «Յաղդան» փհէկի էներգետիկ՝ փհէկի շահագործում նպատակով Տաշիր գետից՝ Լոռվա ջրանցքով «Ագարակ ՀԷԿ» Ա/Կ-ի ջրահեռացումից հետո միջինը 1140.0 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

    Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման  վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Իզոդրոմ» ՍՊԸ-ի՝ Լոռու մարզի Յաղդան համայնքի վարչական տարածքում «Յաղդան» փհէկի էներգետիկ՝+փհէկի շահագործում նպատակով Տաշիր գետից՝ Լոռվա ջրանցքով «Ագարակ ՀԷԿ» Ա/Կ-ի ջրահեռացումից հետո միջինը 1140.0 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
       Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ): Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 16-ին (տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն