ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.05.2023
Մշակվում է «Մոդուս Գրանում» ՍՊ ընկերության՝ ջրառի մասով ոչ ջրօգտագործող, Լոռու մարզի Ախթալա համայնքի Ախթալա քաղաքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Դեբեդ գետ՝ 1.11 լ/վ ջրահեռացում իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Մոդուս Գրանում» ՍՊ ընկերության՝ ջրառի մասով ոչ ջրօգտագործող, Լոռու մարզի Ախթալա համայնքի Ախթալա քաղաքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Դեբեդ գետ՝ 1.11 լ/վ ջրահեռացում իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
 Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 8-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն