Արծվիկ Մինասյանը հանդիպել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներին
Ապրիլի 5-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ:
ՀՀ բնապահպանության ու կրթության և գիտության նախարարություններն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
Ապրիլի 4-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Հայաստանի հիդրոքլորֆտորածխածինների փուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և կրթության ու գիտության նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը։
Տեսչական մարմինը հաշվարկել է 8.454.050 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մարտի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 29 իրավախախտում, 29-ի (19-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 2.060.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել 2018թ․մարտ ամսվա քաղաքացիների ընդունելությունը
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի մոտ տեղի է ունեցել 2018թ. մարտ ամսին գրանցված քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցել է երկու քաղաքացի:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է ծառատունկի
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ծառատունկին։ Միջոցառմանը մասնակցել են քաղաքապետարանի և կառավարության պաշտոնյաներ, ՀՀ- ում ներկայացված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները մաքրման և ծառատնկման աշխատանքներ են իրականացրել Երևանի «Արաբկիր» զբոսայգու տարածքում
2018թ. մարտի 31-ին Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակին իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենտրոնական ապարատի և տարածքային բաժինների աշխատակիցները: Շաբաթօրյակի մասնակիցները մաքրման և ծառատունկի ախատանքներ են իրականացրել մայրաքաղաքի «Արաբկիր» զբոսայգու տարածքում:
Խորհրդի անդամ և հրավիրված հասարակական կազմակերպությունները քննարկել են Ամուլսարի շահագործման ծրագիրը
<<Հայաստանի կանաչների միություն>> հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանի առաջարկությամբ ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և շրջակա միջավարի վրա ազդեցության գնահատում անցած ծրագրին վերաբերող հարցեր։