<<Ռեդ Սթոուն>> ՍՊԸ-ի Մեծավանի ներկող և շինարարական տուֆերի հանքավայրի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

01-08-2017

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 5-րդ գլխով սահմանված կարգով 2017թ օգոստոսի 16-ին, ժամը 12.00-ին ՀՀ Լոռու մարզի Մեծավանի համայնքապետարանում տեղի կունենան <<Ռեդ Սթոուն>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մեծավանի ներկող և շինարարական տուֆերի հանքավայրի արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Մեծավանի համայնքապետարանում հեռ. 010/22-02-18, 010/22-15-68:

<
>