Կայքը վերաթողարկման փուլում է

Բնապահպանության նախարարի տեղակալը հանդիպել է Միավորված Ազգերի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակի ներկայացուցիչներին

12-10-2017

 Հոկտեմբերի 12-ին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Միավորված Ազգերի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակի Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պաոլա Ալբրիտոյին, Աղետների նվազեցման միջազգային ռազմավարության ծրագրի Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ներկայացուցիչ Յագշիմուրադ Աննամուրադովին: 
Պաոլա Ալբրիտոնին կարևորել է ՀՀ բնապահպանության նախարարության դերն աղետների ռիսկերի կառավարման գործում` հատկապես կլիմայի փոփոխության գործընթացների համատեքստում: 

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Էրիկ Գրիգորյանն առաջնային է համարել գլոբալ կլիմայական փոփոխություններով պայմանավորված աղետների ռիսկերի կառավարման աշխատանքները և ընդգծել, որ այդ գործընթացն արդյունավետ իրականացնելու համար առաջնային նշանակություն ունի շրջակա միջավայրի հաշվառումը և տվյալների ստացումը: Փոխնախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանի մակարդակով նման համալիր միջոցառումների իրականացման անհրաժեշտությանը, ինչը կբարձրացնի կատարվող քայլերի արդյունավետությունը: Ճշգրիտ առաջնային տվյալների ստացումը և դրանց տրամադրումը որոշումներ ընդունողներին հնարավորություն կտա վերջիններիս արդյունավետ գործել: 
Պաոլա Ալբրիտոն  հայտնել է, որ Միավորված Ազգերի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել  եվրոպական մեթոդոլոգիայի տեղայնացման և ոլորտի մասնագետների մասնագիտական կարողությունների և հմտությունների բարձրացման հարցերում:
Կողմերը պայմանավորվել են սերտացնել համագործակցությունը կլիմայական փոփոխություններով պայմանավորված բնական պրոցեսների մոնիթորինգի, բնական աղետների ռիսկերի կառավարման հարցերում, և այդ նպատակով հայկական կողմից    կներկայացվեն ծրագրային առաջարկություններ:

<
>