Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի 7-C1-II ենթաբլոկում արդյունահանման նախագծի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

12-07-2016

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2016թ. հուլիսի 26-ին, ժամը 12.00-ին ՀՀ Արարատի մարզի Ավշարի համայնքապետարանում տեղի կունենան <<Սթոուն Գրուպ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի 7-C1-II ենթաբլոկում արդյունահանման նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ:

Միաժամանակ հայտնում եմ, որ ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է հայտին ընթացք տալ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի շրջանակներում: Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Ավշարի համայնքապետարանում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ.010/22-02-18, 010-22-15-68:

<
>