Մշակվում  է <<Լիճքվազ>> ՓԲԸ-ի ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Վարդանիձոր համայնքի վարչական տարածքում ջրառի ջրօգտագործման թույլտվության   նախագիծը

11-10-2017

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ կառավարության 07.03.03թ. N217 –Ն և . N218-Ն որոշումների պահանջների համաձայն,  մշակվում  է <<Լիճքվազ>> ՓԲԸ-ի (Լիճքվազ-թեյի հանք) ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Վարդանիձոր համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով՝ Մեղրիգետ գետից 1.92 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 -ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2017 թվականի հոկտեմբերի 16-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, (տարեթիվը,ամիսը,ամսաթիվը)
5-րդ հարկ, 541 սենյակ:
                     

ՀՀ բնապահպանության նախարարություն
 

<
>