Կայքը վերաթողարկման փուլում է

«Ավազի լվացման արտադրամաս» ՍՊԸ Նալբանդյանի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

09-10-2017

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. հոկտեմբերի 24-ին ժամը 11:00-ին ՀՀ Արմավիրի մարզի Նալբանդյանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան ՀՀ Արմավիրի մարզի Նալբանդյանի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):
 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Նալբանդյանի համայնքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am,  հեռ. 010221568, 010220218, 093008908:

<
>