2016թ հունվարի 25-ին ժամը 13.00-ին տեղի կունենան <<Սեկա>> ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

11-01-2016

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2016թ. հունվարի 25-ին, ժամը 13.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Քարահունջի գյուղապետարանում տեղի կունենան <<Սեկա>> ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Միաժամանակ հայտնում եմ, որ հայտի ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է նախնական գնահատմանն ընթացք տալ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի շրջանակներում:

Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68:

<
>