Սթ. դեկտեմբերի 3-ին ժամը 12.00-ին տեղի կունենան <<Յուղման տեղամասում ջրի շրջանառու համակարգում նոր հովացման փայտե տարաների պատրաստման տեղամասում ցիկլոնի, քսուկահովացնող հեղուկի թորման Airpure համակարգի նախագծի>> նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրայ

20-11-2015

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. դեկտեմբերի 3-ին, ժամը 12.00-ին Երևան քաղաքի Սունդուկյան 23/100 տարածքում տեղի կունենան <<Ռուսալ Արմենալ>> ՓԲԸ կողմից ներկայացված <<Յուղման տեղամասում ջրի շրջանառու համակարգում նոր հովացման փայտե տարաների պատրաստման տեղամասում ցիկլոնի, քսուկահովացնող հեղուկի թորման Airpure համակարգի նախագծի>> շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Միաժամանակ հայտնում եմ, որ հայտի ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է նախնական գնահատմանն ընթացք տալ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի շրջանակներում: Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68:

<
>