Հուլիսի 14-ին, ժամը 12.00-ին տեղի կունենան Ամասիայի բյուրեղային կրաքարերի հանքավայրի փակման ծրագրի նախնական հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

30-06-2015

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. հուլիսի 14-ին, ժամը 12.00-ին ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի գյուղապետարանում տեղի կունենա <<Մաքուր երկաթի գործարան> ԲԲԸ-ի կողմից ներկայացված Ամասիայի բյուրեղային կրաքարերի հանքավայրի փակման ծրագրի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի գյուղապետարանում, հեռ. 010 22-02-18:

<
>