Ապրիլի 16-ին, ժամը 12.00-ին տեղի կունենան <<Գեղարդալիճ ինքնահոս ոռոգման համակարգի նախագծում>> շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ

31-03-2015

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2015թ. ապրիլի 16-ին, ժամը 12.00-ին քաղաք Երևան, Վաղարշյան 12 հասցեում (<<Հայջրնախագիծ ինստիտուտ>> ՓԲԸ-ի շենք) տեղի կունենան <<Գեղարդալիճ ինքնահոս ոռոգման համակարգի նախագծում>> շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ Կոտայքի մարզի Գողթի, Գառնիի, Գեղադիրի և Հացավանի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-15-68, 27-76-61, 27-36-60:

<
>