«Ռուբեն Էդվինա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Լոռու մարզի Ղուրսալի Խաչակապի ԱԿԽ-ի «Ղուրսալի 3-րդ» տեղամասի հարավային թևի հանքավայրի հանքարդյունահանման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

04-03-2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. մարտի 17-ին, ժամը 12:00-ին Լոռու մարզի Ղուրսալի համայնքապետարանում տեղի կունենա «Ռուբեն Էդվինա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝  Լոռու մարզի Ղուրսալի Խաչակապի ԱԿԽ-ի «Ղուրսալի 3-րդ» տեղամասի հարավային թևի հանքավայրի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի  վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։

 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 
 

<
>