Մարտի 2-ին, ժամը 14.00-ին տեղի կունենան Եղեգնավանի ավազի հանքավայրի /առաջին և երկրորդ տեղամասերի/ արդյունահանման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

18-02-2015

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 7-րդ մասով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 6-րդ գլխի 46-րդ մասով սահմանված կարգով ս.թ. մարտի 2-ին, ժամը 14.00-ին ՀՀ Արարատի մարզի Եղեգնավանի գյուղապետարանում տեղի կունենան Եղեգնավանի ավազի հանքավայրի /առաջին և երկրորդ տեղամասերի/ արդյունահանման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Եղեգնավանի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 094-40-43-13:

<
>