Փետրվարի 13-ին, ժամը 12.00-ին տեղի կունենան <<Վայոց>> ՓՀԷԿ-ի կառուցման փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

04-02-2015

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 7-րդ մասով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 1-ին գլխի 3-րդ մասի 1-ին կետով և 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. փետրվարի 13-ին, ժամը 12.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Հորբատեղի համայնքի գյուղապետարանում տեղի կունենան <<Վայոց>> ՓՀԷԿ-ի կառուցման փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Խնդրում եմ աջակցել և ապահովել մասնակցությունը հանրային քննարկումներին, դրանց արձանագրությունը, տեսաձայնագրությունը, ինչպես նաև արված առաջարկություններն ու դիտողությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել <<Բնապահպանական փորձաքննություն>> ՊՈԱԿ-ին:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, Հորբատեղի գյուղապետարանում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 094-34-00-32:

<
>