Փետրվարի 12, 17, 18-ին տեղի կունենան <<Աչաջրի, Նոյեմբերյանի քառաստիճան, Զեյթուն-Հաղթանակի, Մեծամորի և Ղարա-Ղալայի պոմպակայանների ջրանցքների վերականգնում>> և <<Քաղցրաշեն, Ավշար-Այգևան, Արմաշ, Արագապ, Ջրաշեն -Ազատ, Զովք, Արգինա և Սարալանջի…>> քննարկում

04-02-2015

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 7-րդ մասով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 1-ին գլխի 3-րդ մասի 1-ին կետով և 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով ս.թ. փետրվարի 12-ին, ժամը 14.00-ին՝ ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշենի, փետրվարի 17–ին, ժամը 12.00-ին՝ ՀՀ Արմավիրի մարզի Տանձուտի, իսկ ժամը 14.00-ին՝ Եղեգնուտի, փետրվարի 18–ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզի Արգինայի, իսկ ժամը 14.00՝ին ՀՀ Արարատի մարզի Ավշարի գյուղապետարաններում տեղի կունենան <<ՀԳՇՆ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ <<Աչաջրի, Նոյեմբերյանի քառաստիճան, Զեյթուն-Հաղթանակի, Մեծամորի /Տանձուտ-Ղամշլու/ և Ղարա-Ղալայի պոմպակայանների հեռացնող ջրանցքների վերականգնում>> և <<Քաղցրաշեն, Ավշար-Այգևան, Արմաշ, Արագապ, Ջրաշեն -Ազատ, Զովք, Արգինա և Սարալանջի պոմպակայանների հեռացնող ջրանցքների վերականգնում>> նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, համայնքային քննարկումների անցկացման գյուղապետարաններում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 27-43-07, 093-77-47-73:

<
>