«Սթոուն Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի 7-C1-II ենթաբլոկի ընդլայնված տեղամասի բացահանքի հանքարդյունահանման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ

22-01-2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ փետրվարի 5-ին, ժամը 12:00-ին Արարատի մարզի Ավշարի համայնքապետարանում տեղի կունենա «Սթոուն Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի 7-C1-II ենթաբլոկի ընդլայնված տեղամասի բացահանքի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 
 

<
>