Նավթի և գազի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

19-01-2015

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 7-րդ մասով ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով ս.թ. հունվարի 26-ին, ժամը 12.00-ին՝ ՀՀ Վայոց Ձորի մարզկենտրոնում (ք. Եղեգնաձոր), հունվարի 27-ին, ժամը 12.00-ին՝ ՀՀ Սյունիքի մարզկենտրոնում (ք. Կապան), իսկ հունվարի 30-ին, ժամը 12.00-ին ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզկենտրոնում (ք. Գավառ) տեղի կունենան <<Բլեքստերս Էներջի Արմենիա>> ՍՊԸ-ի՝ ՀՀ 4-րդ, 5-րդ և 6-րդ պայմանական տարածքներում նավթի և գազի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ Վայոց Ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզպետարաններում, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 091-40-52-07:

<
>