«Էկո Մետալ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Երևան քաղաքի բանեցված կապարե կուտակիչների վերամշակման արտադրամասի գործունեության հանրային քննարկումների վերաբերյալ

19-01-2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ փետրվարի 4-ին, ժամը 12:00-ին Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Արին Բերդի 3 նրբանցք 6/2 հասցեում տեղի կունենա Երևան քաղաքի բանեցված կապարե կուտակիչների վերամշակման արտադրամասի գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: 

<
>