Կայքը վերաթողարկման փուլում է

Հոկտեմբերի 4-ը կենդանիների պաշտպանության համաշխարհային օրն է

04-10-2017

Հոկտեմեբերի 4-ին աշխարհում նշում են կենդանիների պաշտպանության hամաշխարհային օրը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես  ամեն տարի միանում է  միջազգային հանրությանը և այս օրը իրականացնում բազմաթիվ միջոցառումներ:
Օրվա խորհրդին համահունչ  ‹‹Նկարվիր կովկասյան ընձառյուծի հետ›› ակցիան այսօր բազմաթիվ մարդկանց հնարավորությունն է տվել լուսանկարվելու ARLOOPA հավելվածի միջոցով՝  ընձառյուծի եռաչափ անիմացիոն պատկերի համադրմամբ: Նախաձեռնությունը ՀՀ բնապահպանության նախարարությանն էր՝ WWF-Հայաստանի օժանդակությամբ: 
Տեղեկանք
1226թ. հոկտեմբերի 4-ին է մահացել սուրբ Ֆրանցիսկոս Ասսիզսկին` ՚‹‹մեր փոքր եղբայրների ` գազանների և թռչունների›› հովանավորն ու պաշտպանը:
Նրա սրտացավ վերաբերմունքը բոլոր կենդանի արարածների նկատմամբ, նրանց ցավը սեփական ցավից ավելի սուր զգալու նրա ունակությունը, նրան դասել են սրբերի շարքին: Սուրբ, ում  երկրպագում են ամբողջ աշխարհում: Սուրբ Ֆրանցիսկոսի  անվան մրցանակը հանձնվում է բնության պահպանության բնագավառում մեծագույն արժանիքներ ունենալու համար:
Կենդանիների պաշտպանության Համաշխարհային օրը նշելու որոշումը ընդունվել է 1931թ. Ֆլորենցիայում բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ: Այդ օրը շատ երկրների կենդանիների պաշտպանության կազմակերպություններ իրենց պատրաստակամությունը հայտնեցին ամեն տարի նշելու այդ օրը և կազմակերպելու բազմազան զանգվածային միջոցառումներ`ուղղված մարդկանց մոտ յուրաքանչյուր կենդանի արարածի նկատմամբ պատասխանատվության զգացողության դաստիարակմանը:
 

<
>